Foto

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ:
 
Մարզերում այսօր կեսօրից հետո, սեպտեմբերի 8-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ին, 7-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: