Foto

Ծաղրածուի տեղը կրկեսում է. նա այնտեղ շատ ավելի պահանջված է, քան քաղաքականության մեջ

Նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այդպես ճիշտ է. ամեն մարդ պետք է գտնվի իր օրգանական միջավայրում և զբաղվի իր գործով:

Դերասանի տեղը թատրոնում է, կինոյում: Ինչպիսին կլինի այդ դերասանը՝ կգնահատի ու կորոշի հանդիսատեսը:

Ծաղրածուի տեղը կրկեսում է. նա այնտեղ շատ ավելի պահանջված է, քան քաղաքականության մեջ: Ծաղարածուների բարձր պետական պաշտոններում հայտվելը աղետ է պետության համար:

Դե իսկ պետական դավաճանների տեղը բանտն է. այնտեղ շատ ավելի ապահով է ու անվտանգ․․․»։