Foto

ՀՀ քաղաքացիները պետք է ունենան օդային տարանցիկ մուտքի արտոնագիր. Լեհաստանի դեսպանություն

Օգոստոսի 1-ից Լեհաստանի Հանրապետության օդանավակայաններով Շենգենյան գոտուց դուրս տարանցիկ երթևեկության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ունենան տարանցիկ վիզա։  Այս մասին տեղեկացանք ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունից:

Տարանցիկ վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել ելքի պետությունում Լեհաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։