Foto

Զովաբեր գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 2-ին, ժամը 20։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 20։52-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 15 բնակիչ։