Ոսկին միջազգային բորսաներում շարունակում է գնաճ արձանագրել։ Մերձավոր Արեւելքում էսկալացիայի ֆոնին՝ համաշխարհային շուկայում զգալիորեն ավելացել է այս թանկարժեք մետաղի պահանջարկը։ Դա էլ նպաստում է, որպեսզի գնաճը լինի կայուն։
Համաձայն բորսայական սակարկությունների տվյալների, Comex-ում ապրիլյան ֆյուչերսների համար մեկ ունցիա ոսկին, որը համարժեք է մոտ 31,1 գրամի, թանկացել է 72,863 դոլարով, հասնելով 5 176,56 դոլարի։ Մայիսյան ֆյուչերսների համար մեկ ունցիայի գինը թանկացել է 89,185 դոլարով։









