Foto

Իմ ազգին և ինձ առիթ եմ տալիս մտածելու, որ ելք կա և կյանքը շարունակվում է. Րաֆֆի Մուսախանյան

Անորոշություն… Ահա այսպես է վերնագրել իր ցուցահանդեսը նկարիչ, քանադակագործ Րաֆիի Մուսախանյանը: Ցուցահանդեսում ամփոփված են արվեստագետի վերջին 5 տարվա աշխատանքները՝ հեղափոխություն, պատերազմ, ընդվզման ալիքներ և այլն: Հասցրել է նույնիսկ անդրադառնալ «Սուրմալուի» ողբերգական պայթյունին:  Ասում է ստեղծագործությունների միջոցով զգացել և վերարտադրել է կատարվող բոլոր իրադարձությունները: «Անորոշություն… քանի որ մեր շուրջը կատարվող այս իրադարձություններն, իրոք, անորոշ էին, ոչ մեկ չէր սպասում հեղափոխության, պատերազմի, դրա հետևանքներին, պայթունին և այլն: Ոչ մեկ չգիտեր, թե դեռ ինչին պիտի դիմադրի: Անընդհատ սպասում կար և կա: Ստեղծագործություններումս այն արտահայտվում է: Իմ աշխատանքներից և որևէ մեկը մյուսից չեմ կարող առանձնացնել, դրանք  տարբեր իրադարդարձությունների և տարբեր զգացողությունների մասին  են: Ունեմ քանդակ նվիրված Թավշա հեղափոխությանը, մի քանի գեղանկարներ՝ նվիրված 44-օրյա պատերազմին, կորոնավիրուսին, մի քանդակ էլ հասցրել եմ նոր ավարտել, որը նվիրված է վերջերս տեղի ունեցած պայթունին: Բազմաթիվ գեղանկարներս, որոնք հիմա ցուցադրված են ինչ-որ բանի ոգեշնչման կամ ցավի զգացումի արդյունք են»,- նշեց նկարիչ, քանդակագործ Մուսախանյանը:  Իսկ արվեստագետը որտե՞ղ է տեսնում այս «Անորոշության» որոշակիությունը, ի՞նչ թել կա, որ իրար է կապում բոլոր ստեղծագործությունները: «Որաշակիությունը նրանում է, որ ես իմ ազգին և ինձ առիթ եմ տալիս մտածելու, որ ելք կա և կյանքը շարունակվում է: Ես ցույց եմ տալիս սկիզբը, որից ելք կա դեպի ապագա: Կյանքը շարունակվում է, պետք է փորձենք այդ ամենը հաղթահարել և առաջ շարժվել»,- նկատում է արվեստագետը:

Մուսախանյանին շնորհավորելու էին եկել ընկերները, համակուսեցիները, իր արվեստի սիրահարները: Նրանց թվում էր նաև դերասան Վարդան Պետրոսյանը, ով ասաց, որ Մուսախանյանին շատ վաղուց է ճանչում, ուսանողական ընկերներ են. «Դեռ ուսանողական տարիներից Րաֆֆին ուներ ստեղծագործական ճկուն միտք: Նրա ստեղծագործություններով զարմացել եմ ԱՄՆ-ում դեռ շատ տարիներ առաջ: Րաֆֆին հոլիվուդյան դեկորատորներից է և ունի հսկա աշխատանքներ: Հիմա սկսում է իր ստեղծագործության երրորդ էտապը, որտեղ աչքի է ընկնում իր զարմանալի համարձակությամբ: Նա մի տարիքում է, երբ կարող է հանգստանալ, վայելել իր ունեցածը, բայց հակառակ դրան, նա կրակի պես առաջ է վազում: Իր վրձնի տակ շատ լուսավոր էներգիա կա, որն իրեն առաջ կտանի»:  undefined undefined undefined undefined undefined undefined undefined


Հեղինակ: Աննա Ավետիսյան