Foto

Թույլ չենք տա՝ տարածաշրջանից դուրս գա ոչ մի լիտր նավթ, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվեն

Մենք թույլ չենք տա, որ տարածաշրջանից դուրս գա ոչ մի լիտր նավթ, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվեն։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ն։

«Այնուամենայնիվ, ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր, որը պաշտոնապես կվտարի Իսրայելի և ԱՄՆ-ի դեսպաններին իր տարածքից, կստանա լիակատար ազատություն և Հորմուզի նեղուցով անարգել անցման իրավունք։

Տարածաշրջանի հավասարությունը և ապագա կարգավիճակը այժմ մեր զինված ուժերի ձեռքում են։ Ամերիկյան ուժերը չեն կարողանա ավարտել այս պատերազմը։ Մենք ինքներս կորոշենք դրա ավարտը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել տարածաշրջանում անկայուն իրավիճակի պատճառով անգործության մատնված նավերին «քաջություն ցուցաբերել» և վերսկսել անցումը Հորմուզի նեղուցով։