«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը, անդրադառնալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկին, գրում է.
«Մղձավանջ է սա...
Ամենաահասարսուռ երազում չէի կարող պատկերացնել, որ այսօր՝ 2022 թվականին, ես պիտի խոսեմ մահապատժի «այո» կամ «ոչ»֊ի մասին։ Ավելին, հիմնավորեմ դրա խիստ «անպատեհությունը»..
Իսկ մենք խոսում ու ջատագովում ենք կալանավորման նվազ կիրառման մասին, դատախազության պատժողական քաղաքականությունը մեղմելու մասին...
Նման մտքի գոհարներ ունեցողներին և խրախուսողներին հեռու է պետք պահել քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներից։
Հ.Գ.
Եվ ավելի անմիտ «հիմնավորում» չէր կարող լինել, քան այս վտանգավոր ու քարեդարյան «մտահղացման» վերաբերյալ բացասական կարծիք ներկայացնողներին «պետական դավաճանասեր» պիտակ կպցնելու անհեռանկար փորձը»։









