Foto

Մի պահ պատկերացնենք, եթե մեզանից յուրաքանչյուրը լիներ թշնամի երկրի ղեկավար, իսկ այդ երկրի բնակչությունը դրա մասին չիմանար

Մի պահ պատկերացնենք, եթե մեզանից յուրաքանչյուրը լիներ թշնամի երկրի ղեկավար, իսկ այդ երկրի բնակչությունը դրա մասին չիմանար, ի՞նչ կանեինք յուրաքանչյուր ոլորտում:

Նախ, պետք էր պետական ապարատում քաոս ստեղծել, որ աշխատակիցներն անգամ լավ չպատկերացնեն իրենց գործը:  Սրան հասնելու լավագույն գործընթացն օպտիմալացումն է: Դրական է այն առումով, որ վստահող բնակչությունը տեսնում է, որ գործ ես անում, իսկ իրականում պետական ապարատում ստեղծվում է քաոս, աշխատակիցները լավ չեն հասկանում նույնիսկ իրենց գործի բնույթը: Օրինակ՝ կարելի է նախարարություններ միավորել, ինչ-ոչ կառույցնեի գործառույթներում փոփոխություններ անել, դրան զուգահեռ օրենքներում էլ համապատասխան փոփոխությունների անվան տակ փոխել այն, ինչ նպատակահարմար է, և հետո օգտագործել նրանց դեմ, ովքեր կհասկանան մեր նպատակի բուն էությունը:

Երկիրը կառավարվում է ամբողջական համակարգի միջոցով, և եթե նույնիսկ մեկ օղակ չի աշխատում, ապա թերի է ստացվում ամբողջի աշխատանքը, բայց այդուհանդերձ կան ոլորտներ, որոնք ամենակարևորն են: Հիմնասյունը բանակն է: Երկրի տարածքային ամբողջականությունը խարխլելու համար պետք է կազմաքանդել և բարոյալքել նախ բանակը:  Դրա համար հատկապես պատերազմի պատրաստվող երկրում կարիք կա այս կամ այն գործողությունների: Օրինակ՝ գիտակցելով, որ պատերազմ է սպասվում՝ կրճատել բանակի սպայական անձնակազմը՝ վերափոխելով այն վարչականի: Ասեք, որ լավ է մտածված: Առանց հաշվարկների հիմավորումների սնունդի մատակարարման ձևը փոխել և այն պետականից դարձնել մասնավոր: Իսկ, քանի որ պատերազմից հետո էլ հնարավոր է թշնամի երկրում ղեկավար լինելու կարիք լինի, ապա այս կերպ սննդի բացակայության մեղքը կարելի է թողնել մատակարարող ընկերության վրա: Պատերազմից առաջ հրմանատարական անձնակազմում ևս օպտիմալացում անելը մեծ օգնություն կլիներ՝ ոչ մեկ չի իմանա, թե ո՞վ է իր համանատարը, չի ճանաչի, մարտական ընկերական կապը, սրտացավությունը չի լինի, իսկ իրական քայլերը գնահատող սպայական անձնակազմին էլ կհրամայի նրան փորձով և անաչառությամբ զիջող մի ավելի երիտասարդ մեկը, ով կկիսի թշնամի ղեկավարի նման կառավարման տեսակետը: Սա օպտիմալացում-պառակտում հրաշալի համագործակցություն է, իսկ երբ սկսվի բուն պատերազմը, այն ազնիվ նպատակներին հավատացողներին կասենք, կասկա ու համազգեստ հագեք գնացեք հայրենիքը պահելու՝ այն այլևս հայրենիք է, և ոչ թե մեր կողմից կառավարվող պետություն: Քանի որ, այս բնակչությունը սովոր է մարտի ելնելու և անհավասար պայքարում հաղթելու, կգնա, իսկ չզոհվածներին էլ ավարտից հետո կասենք՝ դուք էիք մեղավոր, չկարողացաք ձեր երկիրը պահել, մենք մի բան արեցինք, որ մնացածիդ էլ չկոտորեն ու չսպանեն, մի հատ եկեք շուտ շնորհակալություն հայտնենք, որովհետև մի 20 000 հոգու կյանք փրկվել է, իսկ իրական փախչողներն ու զիջողները հեռվից կծիծաղեն:

Պատերազմի ավատից հետո, գուցե մի քիչ ավելին, շատերը հասկանան, որ իրականում  երկիր կառավորողը թշնամի է, բայց դեռ կան բազմաթիվ հավատացողներ և պետական լծակներ, որ կօգնեն շարունակել երկիրը կազմաքանդելու գործընթացը: Արագ կանցնեք այն օպտիմալացման հին ու բարի ծրագրին՝ ուշադրությունը սևեռելով այս ու այն կողմ՝ տարբեր ոլորտների վրա: Մարդկանց ցավոտ կողմերը շահարկելու առիթ կստեղծեն, օրինակ՝ կանցնեք սեռական այլ կողմնորոշում ունեցողների կողմը՝ ֆիլմեր կֆիանավորենք, կբերենք ԱԺ՝ զարույթ կառաջացնենք ու ոչ մեկ չի նկատի, որ այդ ընթացքում այլ պայամավորվածություն ձեռք բերեցինք և իրենց երկրից ասենք 6 կմ էլ հանձնեցինք իրենց թշնամուն, որն այ այսպիսի քայլերով շատ արագ՝ ամիսների ընթացքում դարձավ 44 կմ, իսկ հավատացող մասան, իրոք հավատում է, որ դա իր հայրենիքը չի:

Դե այս ամենին էլ կբերենք արտաքին քաղաքական, սխալ դիվանագիտության արդյունքում և հետո այս երկրի բնակչության մեջ պառակտում կմցնենք ու էլի կասենք, որ իրենք են մեղավոր: Նույնիսկ մեր սեփական կետից փորձեցինք, բայց արդյունքում ձեր բոլոր դաշնակիցներին ձեր դեմ տրմադրեցինք: Օրինակ՝ հյուր եկան նույնիսկ մի կարգին չդիմավորեցինք և այլն:

Որպեսզի այս առանց այդ էլ քիչ հավատոցող զանգվածը չհասկանա, իսկ հասկացողներն էլ շատ ժամանակ չունենան չհասկացողներին բացատրելու՝ առաջացնում ենք տնտեսական խնդիրը: Սկսում ենք օրվա սննդի, հարկերը վճարելու մասին  մտծել և չեն հասկանաում, թե մի քանի ամսում այդ 6կմ-ն, ինչպես դարձավ 44կմ, իսկ հետո ավելին: Մի քանի տարում ապահովում ենք պարենային զամբյուղի մոտ 80 տոկոս գնաճ, մի քանի ամսում թերսնված մարդկանց թիվն ավելացնում ենք 80 000-ով, ավելացնում ենք, նոր հարկատեսակներ (գույքահարկ և այլն), կոմունալ վճարումները, սկսում ենք տուգանքներ սահմանել և այլն: Այս չհասկացողները ջայլամի քաղաքականությամբ սկսում է օրվա հաց աշխատել ու իրենց տղաների շիրմներին ծաղիկներ տանել:

Զուգահեռ քանդում ենք նաև կրթությունը՝ էլի այն հին ու բարի օպտիմալացման  միջոցով՝ դպրոցներն անհասկանալի վիրուսի կամ մեկ այլ պատճառով տևական ժամանակ փակ ենք պահում, միասնական քննությունը դարձնում  ենք մեկ առարկա ու այն չհասկացող մասսային կարևորություն ենք տալիս՝ իրենք չեն հասկանում, թե ոնց հայտնվեցին բուհական աթոռին, եթե մի քանի տարի առաջ դրա մասին պարզապես անհնար էր նույնիսկ երազել: Հետո այս բուհերում դեռ մնացել են  դասխոսներ, ովքեր հասկանում են, դեռ բավական չէ՝ մի հատ էլ հասկանալ են սովորեցնում: Պետք է անել ամեն ինչ դրանցից ազատվելու համար: Օպտիմալացնում ենք՝ ստեղծում ենք նոր բուհական քաղաք կամ ուրիշ անունով ինչ-որ բան և կրճատման տակ են ընկնում հենց այդ հասկացող դասխոսները և հարցը լուծված է՝ չհասկացողն իր երազանքին է հասնում, հասկացողը դառնում է օտար այդ հասարակությունից, իսկ թշնամական ծրագիրն հաջողված է՝ կրթական համակարգը՝ ոչնչացված:

Դե բնականաբար այս ողջ գործընթացում հարևանների, միջազգային հանրության և հասկացողների բերանը փակելու համար հարկավոր է իրավական ձևակերպումներ: Իրական համակարգում էլի սկսում ենք այն հին ու բարի օպտիմալացումը: Դատարաններ ենք ստեղծում, ըմբոստ դատավարներին կալանավորում ենք, դե այսքանից հետո չի կարող լինել մի դատավոր, որ մեր ասածը չանի, և պառակտում ենք այս համակարգը ևս:

Այն չհասկացողներից մի քանիսի երազանքը կատարում ենք՝ լվացացնում ենք, սափրում, պատմուճան հագցնում ու դատավոր կարգում, և ամեն օր շնորհակալ լինելու դիմաց ստիպում ենք որոշել այն՝ ինչ ցանկանում ենք: Եթե չեն կարողնում որոշումները ճիշտ գրել մի հատ էլ օգնական ենք կարգում՝ արագ մեղադրական եզրակացությունները խմբագրում է և ուղարկում: Այն հասկացող դատավորիների գործերն էլ տալիս ենք չհասկացողները քննեն: Ի դեպ, սա անում ենք  նաև նրա համար, որ բնակչության պարտությանը չսովոր, հայրենասեր, արժանապատվություն ունեցող մի մասին բանտերում պահենք, որ նրանց ձայնը լսելի չլինի:

Իսկ այս ամբողջ գործընթացն, իհարկե, պետք է ուղեկցվի տարբեր վախերով: Օրինակ՝ եթե սկսեք հասկանալ՝ կկորցնեց աշխատանքը, կտուգանվեք, կհարկվեք, պայթույն կլինի ու չի բացառվում, որ Դուք կամ Ձեր հարազատը կզոհվեք, պատերազմ կլինի ու Ձեզ կամ Ձեր հարազատին կտանենք առաջնագիծ, եռամսյա հավաքներ կանենք ու որպես պատիժ կաքսորենք բանակ, քրեական գործեր կհարուցնեք ու բանտերում կպահենք տարբեր հոդվածներով։ Մեր նոր պարեկներին կասենք և նրանք ծեծելով բաժին կտանեն Ձեզ, բուհում թույլ չենք տա քննություն հանձնել, կփորձեք Հայաստան գալ, օդնավակայանից ներս չենք թողնի: Ձեր տներն էլ կտանք թշնամուն, երեխաներին, ովքեր գերի են  հետ չենք բերի, զոհվածի հարազատներին փոխատուցում չենք տա և այսպես շարունակ, իսկ որ Ձեր այն հին ու հասկացող ղեկավարը հետ գան, ճիշտ է սրանից վատ այլևս չի լինի, բայց դուք ավելի շատ վախեցեք: Ծանո՞թ սցենար է:

Հեղինակ: Աննա Ավետիսյան