Կառավարությունը առաջարկում է վճարել 24 միլիոն դրամ և բանակում ծառայել ընդամենը 4,5 ամիս: Նախագիծը շատ քննարկվեց հասարակության շրջանում և ոչ այնքան դրական կարծիքների արժանացավ: Քաղաքացիները բարձրացնում են սոցիալական անարդարության, նոր ջչբաժան գծելու հարցը, իսկ մասնագետները խոսում են բանակաը կազմալուծելու մասին: Թեմայի վերաբերյալ Vesti.am-ի հարցերին պատասխանել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
- Պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ դրական և բացասական ազդակներ կան նախագծում: Այդ վճարված գումարները կարո՞ղ են ուղղվել բանակի մարտունակությունը բարձրացնելուն:
- Ես այս իշանության պարագայում բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված որևէ նախաձեռնություն չեմ տեսել և չեմ տեսնում: Նույնիսկ կարող են նախաձեռնություններ լինել, որոնք մեկ այլ դեպքում կարող են աշխատել, բայց այս իշխանության կառավարման դեպքում՝ոչ, ես չեմ տեսնում: Եթե նույնիսկ երևում են ուղղություններ, որտեղ կարելի է ինչ-որ դրական բան անել, պետք է նայել, որ դա գոնե չվասի այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին: Այս նախաձեռնության հետևանքները շատ ավելի վտանգավոր են, քան տեսական առավելությունները: Իհարկե, և՛ գաղափարական, և՛ բովանդականյին, և՛ սոցիալական արդարության առումով, ես այստեղ դրական ոչինչ չեմ տեսնում: Այն հաստատման դեպքում շատ լուրջ խնդիրներ է ենթադրում՝ դեռ երկար տարիներ այն ծանր հետևանքներ է թողելու զինված ուժերի վրա:
- Իսկ եթե պարզապես նախտեսվում է սահմանների կրճատում, տարածքներ հանձնելու գնով, Գո՞ւցե այդ քանակի զինվորի կարիք չկա:
- Եթե նման խնդիր կա, ապա կարելի էր բանակը կրճատել և դրա հաշվին պայմանագրայինների աշխատավարձն ավելացնել: Մյուս տարբերակն էլ այն է, որ պահպանելով սոցիալական արդարությունը, կրճատեին պարտադիր ժամկետային ծառությունը: Անշուշտ, իրավիճակն այդպիսին չէ: Այն իրավիճակը, որ ձևավորված է Հայաստանի և Արցախի շուրջ՝ մեզ պատադրում է ունենալ մարտունակ և խնդիր լուծող բանակ:
- Գուցե՞ իշխանությունը վճարունակ քաղաքացիներին թույլատրում է չծառայել ՄՈԲ ռեսուրսի հաշվին, չէ որ հիմա եռամսյա հավաքներ են կազմակերպվում:
- Պահեստազորի առջև լրիվ այլ խնդիր է դրված: Չես կարող ՄՈԲ ռեսուրսի հաշվի պարտադիր ծառայությունը կրճատել: ՄՈԲ ռսուրսը ենթադրում է համապատասխան գումարի հատկացում և այդ ռեսուրսն օրենքով սահմանված կարգով նախատեսված է ըստ համապատասխան վիճակների:









