Foto

Ադրբեջանական օկուպացիոն ստորաբաժանումները տեղակայվել են հայաթափված Բերձորում, Աղավնոյում ու Ներքին Սուսում (տեսանյութ)

Հայկական Բերձորում, Աղավնոյում ու Ներքին Սուսում էթնիկ զտումներ անելուց հետո ադրբեջանական զորքերը ներխուժել ու տեղակայվել են այդ բնակավայրերում։

«Աղավնոն և Ներքին Սուսը վերահսկողության տակ են վերցված։ Ադրբեջանական բանակը տեղակայվել է Բերձոր քաղաքում»,-թվիթերում գրել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը։

Համացանցում տարածվել են նաև ադրբեջանական օկուպացիոն զորքերի՝ հայաթափված բնակավայրեր ներխուժելու տեսանյութերը։

Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում