Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Օրակարգը, սակայն, դեռ հայտնի չէ։
Նշենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ալիեւի ու Շառլ Միշելի հետ։









