Foto

Միջազգայնագետը՝ Ֆիլիպ Ռիքերի նշանակման մասին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ
Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլև աշխատելու է «Ժնևյան միջազգային քննարկումների» ձևաչափում, որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Այսինքն, Հարավային Կովկասի բոլոր հակամարտութուններում ամերիկյան ամբողջ դիվանագիտական աշխատանքը նա  է համակարգելու: 
Ընդհանրապես, ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում առավելապես կրում են ոչ թե երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստ, այլ  ավելի լայն տարածաշրջանային բնույթ։ Այսինքն, ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով և տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։ 
Հարավային Կովկասն աշխարհագրորեն տեղակայված է ԱՄՆ վաղեմի ախոյան Իրանի հարևանությամբ, ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի հարևանությամբ, ինչպես նաև պատմական մրցակից և հիմնական հակառակդորդ Ռուսաստանի հարևանությամբ։ Սա ամեն ինչ բացատրում է: 
Իսկ այս նշանակումը ուղղակիորեն հաստատում է վերոշարադրյալը: