Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը եւ Ֆինլանդիան, որոնք սահմանակից են Ռուսաստանին, կարող են արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքն իրենց երկրներ, եթե ԵՄ-ն ընդհանուր արգելք չկիրառի: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, փոխանցում է Reuters-ը։
«Ես խոսել եմ այդ բոլոր երկրների նախարարների հետ… Քաղաքական առումով ես մեծ տարբերություններ չեմ տեսնում»,- ասել է Գաբրիելիուս Լանդսբերգիսը:









