Foto

ԱՄՆ փոխնախագահը ՊՊԾ պետին նվիրել է 72 հազար դրամ արժողությամբ սեղանի ժամացույց

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի կապակցությամբ կազմակերպված արարողակարգային միջոցառման շրջանակում Վենսի կողմից նվեր է հանձնվել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։

Վենսը Գասպարյանին նվիրել է Simon Pearce ապրանքանիշի սեղանի ժամացույց՝ պատրաստված ապակուց՝ ԱՄՆ զինանշանի փորագրությամբ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նվերը գնահատել է 72 հազար դրամ։

Հասմիկ Սարգսյան