Foto

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին  աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: