Արդարադատության
նախարարը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական
Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն
է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին։
Նշվում
է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ
Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի
մայիսի 18-ի վճիռը։ ԲԴԽ խորհրդի նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15։15-ին։
Իսկ
ո՞վ է Վարդան Ջհանգիրյանը։ Նա նախկինում եղել է զինվորական դատախազ և ԲԴԽ նախագահի
նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբայրն է։ Մնացական Մարտիրոսյանի կայացրած
դատավճռով դեռևս 13 տարի առաջ Վարդան Ջհանգիրյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել
3 տարի ազատազրկման, սակայն այն պայմանականորեն չի կիրառվել։ Վարդան Ջհանգիրյանը հետագայում
ազատվել է պատժից համաներմամբ:
ՄԻԵԴ-ի
որոշման մեջ նշվում է, որ Վարդան Ջհանգիրյանը ոստիկանության կողմից իրականացված գործուղության
ժամանակ անհարկի բռնության է ենթարկվել և այդ առնչությամբ մարմինների կողմից արդյունավետ
քննություն չի իրականացվել։ Ձերբակալության ժամանակահատվածում ժամանակին և պատշաճ բժշկական
օգնություն չի ստացել, պատշաճ բուժում և խնամք չի իրականացվել։
Այստեղ
թերևս հետաքրքրական է դատավորի անձը։ Նա հենց այն նույն դատավորն է, ով Մարտի 1-ի հայտնի
գործով մեղավոր էր ճանաչել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մարտիրոսյանն այն դատավորն
է, ով 2018թ իշխանափոխությունից հետո կալանքի որոշումներ է կայացնում գրեթե բոլոր այն
գործերով, որոնք իրավապաշտպաններն անվանում են քաղաքական հետապնդում։ Այս դատավորի
որոշմամբ այժմ 3 ամսով կալանավորված է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը, Քաղաքաշինության
կոմիտե նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը, ՔԿ-ի նախկին նախագան Աաղվան Հովսեփյանն էլ
վերջերս ազատ արձակվեց, այս շարքում էր նաև գեներալ Մանվել Գրիգորյանն, ում առողջական
խնդիրների մասին խոսվում էր դեռևս նրա կենդանության ժամանակ, նրա որոշմամբ կարճ ժամանակ
կալանավորված մնաց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և այլն։
Այստեղ
մեկ այլ նրբություն էլ կա։ Բոլոր իշխանությունների սիրելի դատավորին այքան էլ չի համակրում
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ 2015թ օգոստոսի 6-ին այն ժամանակվա Մարդու
իրավունքների պաշտպան Անդրեասյանը դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և
կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ
հարուցելու պահանջով: Սակայն որոշ Ժամանակ անց օմբուդսմենի դիմումը մերժվեց: Ընդ որում
հանձնաժողովի անդամներից մեկը Մնացական Մարտիրոսյանն էր, պատասխանատվության երթարկելու
համար անհրաժեշտ էր առնվազն 4 անդամի ներկայություն և քվերակություն, որոնցին 3-ն էլ
արձակուրդում էին։ Անդրեասյանը դատավորին պատժելու համար հիմք էր ընդունել Արթուր Այվազյանի`
հայտնի Մանախի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը։ Վերաքննիչ բողոքից հետո, սակայն, այն
բավարարվել էր և Այվազյանի ռեժիմը փոխվել էր։
Ասում
են, մարդու բնույթը փոխել չի լինում անկախ դիրքից, պաշտոնից։ Այդպիսին է նաև Մնացական
Մարտիրոսյանը, ում պատմուճան կրել արդեն իսկ
ամոթ են համարում պաշտպանները։ Այստեղ ուշագրավ է նաև այն, որ Մարտիրոսյանին մեղադրում
են, որ նա դատապարտել է Գագիկ Ջհանգիրյանի եղբորը, մարդու ով ունեցել է առողջական խնդիրներ,
իսկ արդյո՞ք առողջական խնդիր չուներ գեներալ Մանվել Գրիգորյանը կամ Աղվան Հովսեփյանը
կամ ժամանակին «Յոթի» գործով անցնող մեղադրյալներից շատերը։ Այստեղ երկու հարց է մնում անպատասխան ի՞նչ հանձնարարարություն
չի կատարել Մնացական Մարտիրոսյանը կամ ի՞նչ խնդիր ունի նա արդարադատության նախարարի
հետ։









