ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ եւ քննարկել անվտանգության հարցերը։ Համապատասխան զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք այսօր օրակարգում անվտանգության ապահովման հարցեր ունենք այդ բառի ուղիղ իմաստով, ռազմական ուղղությամբ։ Զեկուցողը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է»,- ասել է նախագահը։









