Foto

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի անկախությունը եւ Հայոց ցեղասպանությունը․ Դավիթ Բաբայան

Օգոստոսի 11-ին Ավստրալիա/յի Լիբերալ կուսակցությունը (#AustralianLiberalParty) Նոր #Հարավային #Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է #Արցախ/ի Հանրապետության անկախությունը և #Թուրքիա/յի կողմից իրականացված՝ #հայերի, #ասորիների և #հույների #ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Օգոստոսի 11-ին Ավստրալիա/յի Լիբերալ կուսակցությունը (#AustralianLiberalParty) Նոր #Հարավային #Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է #Արցախ/ի Հանրապետության անկախությունը և #Թուրքիա/յի կողմից իրականացված՝ #հայերի, #ասորիների և #հույների #ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ #Ավստրալահայ համայնքը մեր #Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է  համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»,- նշել է նա։