Foto

ՌԴ խաղաղապահ զորախմբի ավտոմեքենան եւ Սարուշեն համայնքի բնակիչների ավտոմեքենաները բախվել են իրար. 4 կին տեղում մահացել է

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 12-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով 4 կին տեղում մահացել է։ Այս մասին  տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։