Խաղողի մթերման սեզոնի պրոբլեմները շատ դեպքերում կապված են նրա հետ, որ իրականում մեծ դիսբալանս գոյություն ունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչու է կառավարությունը խթանում խաղողի միայն գինու սորտերի այգետնկումը.
Փաշինյանն արձագանքեց նաեւ խաղողագործների դժգոհություններին՝ ընդգծելով՝ գոյություն ունի շուկայական տրամաբանություն. «Տեսեք, ամեն տարի, երբ գյուղացիներն ասում են՝ վայ, խաղողի գինը ընկավ, դրա պատճառը, ես կուզեմ, որ մեր սիրելի գյուղացիներն իմանան՝ ինչն է։ Սրա համար եմ ասում, որ պրոբլեմ կա․ բերքը շատ է՝ պրոբլեմ է, բերքը քիչ է՝ պրոբլեմ է, որովհետեւ երբ որ բերքը շատ է, առաջարկը շատ է, գինը, շուկայական տրամաբանությամբ, ընկնում է», - ասաց նա։
Նիկո Փաշինյանն ընդգծեց, որ խաղողի միայն գինու սորտերի այգետնկումը խթանելով՝ կառավարությունը կոնյակի արտադրությունը թերագնահատելու նպատակ չունի։









