• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սեւ ցուցակ. Գնել Սանոսյանը՝ շինընկերությունների աշխատանքի մասին

Շամբ-Լծեն ճանապարհահատվածում ունենք 6 կիլոմետր, որը բավական ժամանակ է մրցույթ շահող ընկերություն կա, որոշակի աշխատանքներ է անում, բայց մենք դժգոհ ենք տեմպից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ գլխավոր խնդիրը Լծենից Շամբ հատվածն է, որտեղ չնայած կա գործող ճանապարհ, սակայն բեռատարների համար անանցանելի է։ Նախարարը հայտնեց՝ պայմանագրով նշված է, որ այդ հատվածը նոյեմբերին շահագործման պետք է հանձնվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ճանապարհահատվածը կարեւոր նշանակություն ունի եւ պետք է կարողանան արագ խնդիրները կարգավորել.

«Ցավոք սրտի, որոշ տեղերում նկատում ենք իրավիճակ, երբ ընկերություններն ինքնամոռաց մրցույթներին մասնակցում են, հաղթում են, հետո ժամկետների առումով պետական պատվերն իրականացնելու խնդիր են ունենում։ Եթե ժամկետում չհասցնի, մենք մեխանիզմներ ունենք՝ բանկային երաշխիք, սեւ ցուցակ։ Մեր խնդիրն է, որ նախատեսված ժամանակում մեր ճանապարհը հանձնեն մեզ՝ պատշաճ որակի։ Էսօր էլ նենց շինարարական բում է Հայաստանում։ Ըստ էության, բոլոր ճանապարհաշինարարական ընկերությունները շատ լրջորեն ծանրաբեռնված են, այսինքն՝ ունեն պատվերներ։ Պատվերներ ունենք, որ այսօր մտավախություն ունենք, որ էլի մրցույթ է լինելու, էլի ինչ-որ մեկը հաղթելու է եւ չի իրականացվելու»։

Նախարար Սանոսյանի կարծիքով՝ այն ընկերությունները, որոնք մրցույթի արժեքից խնայողություն են տալիս, նրանց մոտ պետք է կրկնակի հսկողություն սահմանել եւ հասկանալ՝ ինչի հաշվին են իրենք կարող այդքան ցածր արժեքով որակյալ աշխատանք տալու. «Այն, ինչ այսօր Կառավարությունն ուզում է, մեր երկրի շինարարների հզորությունը չի բավարարում։ Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն, ասել ենք՝ այն երեւույթը, որ ձեզ կթվա, թե դեկտեմբերին կներենք, որ այս ամառը չաշխատեցիք եւ ծրագիրը կտեղափոխենք 2023 թվական, այդպես չի լինելու։ Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սեւ ցուցակ եւ այլն»։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ԱՄՆ-ն և ԵՄ-ն հույս ունեն ներգրավել 800 միլիարդ դոլար Ուկրաինայի վերակառուցմանը նպաստելու համար


    ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել Բավարիայի կիսապաշտպան Մայքլ Օլիսենի համար


    Իրանի ԱԳ նախարարը հայտնել է երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զnհերի թիվը


    Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից առաջ Զելենսկին կապ է հաստատել ուկրաինական պատվիրակության հետ


    Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ


    Երևանի 65-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահել․ նա ձերբակալվել է


    «Opel»-ը Էջմիածնի թունելի մեջ գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում


    Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ


    Ես կարող եմ կենսաթոշակները 1 տարում 150.000 դրամ դարձնել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)


    Փաշինյանը նշել է հարկային մտածողությունը փոխելու կարևորությունը՝ հաշվի առնելով նոր իրողությունները

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]