Foto

Կարկուտի պատճառով այգեձորցիները զրկվել են խաղողի բերքից

Սահմանամերձ Այգեձոր գյուղի ուսուցիչ Հայկ Ծաղկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշի մարզի Այգեձոր գյուղում մի քանի օր առաջ տեղի ունեցած կարկտահարության հետևանքով խաղողագործները գործնականում զրկվել են այս տարվա եկամուտից։
Խաղողագործության երկարամյա ավանդույթներ ունեցող տարածաշրջանում գեթ մեկ հակակարկտային կայան չկա և գյուղացին միայնակ է ու անզոր տարերքի դեմ»։