ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սիրառատ հաճոյախոսությունների ու խաղաղության խոստումների անդին Բաքվի բանտերում գտնվող հայերն են։
Թեև պաշտոնապես այնտեղ պահվող հայերի թիվը հայտարարվում է 19, ոչ պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո իրավապաշտպանները փաստում են շուրջ 7–8 տասնյակ անձանց գոյության մասին։
Երկրորդ՝ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև «սիրո» նոր կամուրջներ են ձևավորվում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Արցախում մնացած վերջին հայերը ՀՀ տեղափոխվելու հայտեր են ներկայացնում։
Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ հայերի մի մասը շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում, ինչո՞ւ Արցախի օկուպացիայից հետո այնտեղ մնացած հայերը ստիպված են լքել իրենց հայրենիքը, և ինչո՞ւ Արցախից բռնի տեղահանվածների հավաքական վերադարձի թեման տաբու է թե՛ ՀՀ, թե՛ Ադրբեջանի վարչակազմերի համար:
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին:









