Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Բերձոր այցի վերաբերյալ Tert.am-ը հարցում էր ուղարկել ԱԽ գրասենյակ, հարցնելով, թե արդյոք ԱՀ ԱԽ քարտուղարը ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է այցելել Բերձոր, ի՞նչ նպատակով և արդյոք պահանջ ներկայացվե՞լ է Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չայրել իրենց տները։ Ի պատասխան Tert.am-ի հարցման, Արցախի անվտանգության խորհրդից պատասխանել են․ «Ներկայացված՝ թվով 3 հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ չկան։
Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մյուս հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ»։









