Foto

Սևանի ափին դղյակ կառուցող՝ ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ հետհեղափոխական Հայաստանում Սևանը ցանկապատերից ազատելու խոստում տված Նիկոլ Փաշինյանի օրոք նոր շքեղ առանձնատուն է կառուցվում Սևանա լճի ափին: Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, «Կապավոր» ընկերության խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է դղյակը կառուցում՝ շիննորմերի տարաբնույթ խախումներով: Բայց դրա վրա աչք է փակում Կառավարությունը, քանի որ ղարաբաղցի Արմանը ՔՊ-ի սիրելի օլիգարխն է: Նա նաև պետական մրցույթներում է գրեթե միշտ հաղթում:

Արման Հակոբջանյանին հաճախ կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ (ֆուտբոլային թեմաների մասին՝ շուտով): Մարդ, ով ի պաշտոնե՝ որպես նախարար, պարտավոր է Սևանա լիճը պահպանել, նոր դղյակի կառուցումը խրախուսում է: