Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ էության, սուտ խոսելու համար է մեղադրում Ռուսաստանի գլխավոր դիվանագետին: Լավրովն ասել էր, թե իրենք Երևանից որևէ առաջարկ չեն ստացել Արցախում խաղաղապահների առաքելության մանրամասների մասին: Բայց հայկական կողմը պնդում է, որ մտահոգությունները դեռ նախորդ տարվա փետրվարին է գրավոր փոխանցել ռուսական ղեկավարությանը:









