• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ալեն Սիմոնյանին ուղեկցող RAV 4 մեքենաներ ձեռք բերելու համար հատկացված 54 մլն դրամը վերադարձվեց պահուստային ֆոնդ

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդ վերադարձնել 54 մլն դրամը, որը հատկացվել էր Ալեն Սիմոնյանի թանկարժեք ծառայողական մեքենային ուղեկցող RAV 4 ավտոմեքենաներ ձեռք բերելու համար:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է . «ՀՀ  Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի  N 472-Ն որոշմամբ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմն նախատեսում էր որպես ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաներ՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահին սպասարկող ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար։

Սակայն ներկրող «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, պայմանավորված արտաքին գործոններով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային Ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային Ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից։

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 472-Ն որոշումը և այդ նպատակով ՀՀ Ազգային Ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54.0 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացիա գոյություն ունենալ չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)


    Գեղարքունյաց թեմի առաջնորդը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ


    ԱԳ փոխնախարարը ներկայացրել է խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունները


    Հայ ժողովրդի փայը բաժան-բաժան լինելն է ու Փաշինյան Նիկոլի դիշովի շոուներին թամաշա անելը. քաղաքագետ


    Ներկայացվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերը


    Փաշինյանի մասնակցությամբ քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը


    Երևանում կենդանաբանական այգուց Հերացու անվան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա


    Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրու քաղաքապետի մասին


    Ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն


    «Վեդիի բնակչին չեն հարկադրել մասնակցել պատարագի». իրավապահները վարույթ չեն նախաձեռնի

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]