Foto

ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում' Սարիբաբի բարձունքի շրջանում, Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները նշում են իրենց պատասխանատվության գոտում իրավիճակի սրման մասին: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրում։

«Սարիբաբի բարձունքի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկագիրը:

Ռուս խաղաղապահ հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է տեղեկագրում։

Աղբյուր` Փաստինֆո