Foto

Իրավիճակը, Հայաստանի սուվերենության առումով, առավել քան ողբերգական է

Հայ աղջիկ երեխու Հայաստան մուտքի արգելքը, ով պետք է մասնակցի Սյունիքում կազմակերպվելիք ՀՅԴ երիտասարդական ճամբարին
❗️վախ չէ սեփական իշխանության համար,
❗️դա քաղաքական անհանգստութուն չէ, որ այդ միջոցառումը կարող է PR-վել,
❗️դա հայրենասիրական արարքի և հայրենիքին նվիրված լինելու մոդելի կանխում չէ, որը կարող վարակիչ դառնալ այլ նվիրյալ սփյուռքահայ երիտասարդների համար
❗️դա սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ ՀՀ իշխանության վերաբերմունքի արտահայտություն չէ:
❗️Դա նույնիսկ ՀՅԴ նկատմամբ քաղաքական դիրքորոշման խստացման արտահայտում չէ:
Գիտեք ինչու՞, որովհետև վերը նշված բոլոր քաղաքական կանխարգելիչ քայլերի հեղինակը և որոշողը կլիներ ՀՀ իշխանությունը: Ցավոք մեր դեպքում այլևս այդպես չէ, քանի որ ՀՀ իշխանության «խաղաղության դարաշրջանի», իսկ իրականում «հարճության դարաշրջանի» գինը որոշվում է Հայաստանից դուրս, իսկ այս իշխանությունը այդ գինը վճարողն է ու հնազանդ իրականացնողը: Ցավոք իրավիճակը Հայաստանի սուվերենության առումով առավել քան ողբերգական է:
ՀՀ իշխանության կողմից ձեռնարկվող այս բնույթի բոլոր գործողությունները այլևս պետք է դիտարկել և գնահատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի անպատասխան մնացած հայտարարության կոնտեքստում:
«Ցավոք, Հայաստանում ռևանշիստական ​​ուժերը դեռ չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից, և այս երկրի ընդդիմությունը լուրջ փորձեր է անում խաթարելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում դրա հետ կապված հնարավոր բացասական իրավիճակները վճռականորեն կկանխվեն»:
Կանխվում են
P.S. Տղերք կերեք էդ սև ցուցակը, դա ամենաքիչ բանն է, որ կարող եք անել:

Վլադիմիր Մարտիրոսյանի ՖԲ էջից