Foto

Պենտագոնի պետքարտուղարը մոռացել էր Հաղթանակի օրվա մասին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում մոռացել էին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-րդ տարելիցի մասին: Նախօրեին, Պենտագոնի պետքարտուղար Փիթեր Քուկը՝ ավանդական ճեպազրույցի ընթացքում ելույթ ունենալով, արել է մի քանի հայտարարություն, սակայն հիշարժան օրվա մասին ոչինչ չի նշել, միչև այդ մասին նրան  լրագրողները չեն հիշեցրել:

Իր մոռացկոտությունը գերտեսչության ներկայացուցիչը բացատրել է ծավալուն օրակարգով, որում Հաղթանակի օրվա մասին ընդհանրապես հիշատակություն չի եղել: Ընդ որում, Քուկը նշել է, որ մայիսի 9-ը պատմության մեջ կարևոր օր է, սակայն այդ կապակցությամբ ոչ մեկին չի շնորհավորել՝ նշում է «Россия 24» հեռուստաընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Vesti.am