Foto

Սպերցյանը՝ դուբլի հեղինակ

ՌՊԼ-ի 3-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ուրալին»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը: Երկու դեպքում էլ նա իրացրել է 11-մետրանոցները։ Սպերցյանը դաշտում էր խաղասկզբից և փոխարինվել է 86-րդ րոպեին։

Այս խաղից հետո «Կրասնոդարը» 4 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ուրալը» դեռ միավոր չի վաստակել և եզրափակում է աղյուսակը:

Աղբյուր՝ Hraparak.am