Foto

Սլավիկ Գալստյանը՝ Վարշավայի մրցաշարի հաղթող

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եզրափակիչում 8:1 հաշվով հաղթել է ճապոնացի մրցակցին եւ նվաճել ոսկե մեդալը, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը գրավել է 5-րդ տեղը:

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից: