Foto

Մեծ Բրիտանիան արգելում է նավթի, ոսկու եւ ածխի ներմուծումը Ռուսաստանից

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։ Խոսքը ռուսական նավթի, ոսկու եւ ածխի վրա էմբարգո դնելու մասին է։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Մեծ Բրիտանիան մտադիր է հրաժարվել Ռուսաստանից ներկրվող նավթից, ոսկուց եւ ածխից մինչեւ ընթացիկ տարվա վերջ։

«Արգելվում է հում նավթի եւ նավթամթերքների, ածխի եւ ոսկու ներկրումը, ինչպես նաեւ դրանց գնումը, մատակարարումը եւ առաքումը»,- նշվել է փաստաթղթում։

Ռուսական ոսկու ներկրման արգելքն ուժի մեջ է մտնում հուլիսի 21-ից, ածխի էմբարգոն՝ օգոստոսի 10-ից, նավթինը՝ դեկտեմբերի 31-ից։