Foto

Հայաստանը մեծապես արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. ՀՀ նախագահի ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ Կոլումբիայի Անկախության տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կոլումբիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Հավատացած եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կոլումբիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։