Foto

Շրի Լանկան նոր նախագահ է ընտրել

Շրի Լանկայի վարչապետի պաշտոնակատար Ռանիլ Վիկրեմեսինգեն խորհրդարանական քվեարկությամբ ընտրվել է Շրի Լանկայի նախագահ: Այս մասին հայտնել է խորհրդարանի գլխավոր քարտուղար Դհամիկա Դասանայակեն, գրում է «Ռիա Նովոստին»:

«Քվեարկության արդյունքներով Ռանիլ Վիկրեմեսինգեն ընտրվել է Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետության ութերորդ նախագահ»,- հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահը: