Foto

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Թեհրան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնապես ողջունել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սաադաբադի համալիրում, փոխանցում է Mehr-ը։

Թուրքիայի նախագահը ժամանել է Թեհրան՝ Աստանայի ձևաչափի պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի կունենա այսօր Թեհրանում։ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն խաղաղության գործընթացը Սիրիայում։

Սպասվում է, որ այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի երկկողմ համագործակցությունը և կանդրադառնա վերջին զարգացումներին տարածաշրջանում և աշխարհում: