Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարը, ի թիվս այլ հանդիպումների, կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
ՆԱՏՕ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով:









