Foto

ՀԱՊԿ քարտուղարությունում նիստ է գումարվել, ինչ ծրագրեր են քննարկվել

ՀԱՊԿ քարտուղարությունում կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի ընթացիկ տարվա առաջին նիստը Ռոտացիայի կարգի համաձայն՝ 2026 թվականի Մշտական խորհրդի նախագահ է դարձել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը: Նա ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Նոյեմբերյան (2025թ.) նստաշրջանի որոշումների իրագործման միջոցառումների ծրագրի համաձայնեցման ավարտի և Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների իրականացման անհրաժեշտության վրա՝ այն հետագայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատելու համարԽորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ հարցեր՝ կապված 2026 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության մեկնարկի հետ: