Foto

Արարատ Միրզոյանը կայցելի Լեհաստան. կքննարկվեն տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում:
 
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունեա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 
Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ֊լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
 
Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: