Foto

Հայտնի է, թե երբ պաշտոնապես կհայտարարվի Շրի Լանկայի նախագահի հրաժարականի մասին

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի հրաժարականի մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը՝ հուլիսի 15-ին տեղական ժամանակով ժամը 7:30-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Երկիրը լքած Ռաջապակսան հուլիսի 14-ի երեկոյան հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահին։

Գոտաբայա Ռաջապակսան երկիրը լքել էր տնեսական ճգնաժամի ֆոնին առաջացած զանգվածային բողոքի ցույցերի պատճառով: