Foto

N զորամասում տեղի է ունեցել զորացրման հանդիսավոր արարողություն

N զորամասում հուլիսի 14-ին տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին: