ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ արեւմտյան երկրները «պարտվել են» Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հենց սկզբից։
Նրա խոսքով` արևմտյան երկրները փորձում են աշխարհին պարտադրել «տոտալիտար լիբերալիզմի», ինչպես նաև չեղյալ հայտարարելու մշակույթ, սակայն «դա անհնար է»։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևն ավելի վաղ հայտարարել էր, որ արևմտյան երկրներն իրենց գործողություններով ցույց են տալիս, որ շահագրգռված չեն Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Նրա խոսքով` դա հաստատվել է հունիսի 28-30-ին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովով, որի արդյունքում որոշում է կայացվել Կիևին ընդլայնված աջակցության փաթեթի մասին։









