Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շնորհակալություն է հայտնել իր հրաժարականի մասին հայտարարած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Ուկրաինային աջակցելու համար։
Հիշեցնենք՝ Ջոնսոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ հեռանում է վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից և կկատարի իր պարտավորությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։









