Foto

«Այս շոգին սարսափելի վիճակ է ստեղծված». Կոմիտաս 34 շենքի բնակիչները չորս օր է՝ խմելու ջուր չունեն

Արաբկիր թաղամասի Կոմիտաս 34 շենքի բարձր հարկերի բնակիչներն արդեն չորրորդ օրն է՝ խմելու ջուր չունեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի բնակչուհի Անահիտ Սարգսյանը:

«Հինգշաբթի Արաբկիրում վթարային անջատում էր, գրել էին, որ ուրբաթ օրը՝ ժամը երեքին, ջուրը կլինի: Ուրբաթ օրը՝ առավոտյան, շատ բարակ շիթով եկավ ջուրն ու կտրվեց: Զանգեցինք, ասացին՝ աշխատում ենք, կլինի: Առավոտյան միայն շատ քիչ շիթով ջուրը գալիս է: Ներքեւի հարկերում ջուրը քիչ-քիչ գալիս է, բայց վերեւի հարկեր չի հասնում: Նույն խնդիրն է նաեւ հարեւան բարձրահարկ շենքերում»,- պատմեց Անահիտ Սարգսյանը: