Foto

Դեսպան Հարությունյանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալՊանկինը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի հանդիպումը։ Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող արդի հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև փոխգործակցությանը եվրասիական տարածքում։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։