Քննչական կոմիտեից հայտնում են, որ մայր քրեական գործից անջատվել
է և նախաքննության ավարտ է հայտարարվել գեներալ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի
վերաբերյալ գործը։ Իգոր Խաչատուրը մեղադրվում է մայիսի 17-ին Կիևյան փողոցում ընդդիմության
կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, նրա
նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Խաչատուրովի պաշտպան Մհրան
Պողոսյանի հետ Vesti.am-ը զրուցել է նախաքննության ընթացքի վերաբերյալ։
-
Պարո՛ն Պողոսյան,
ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը։
-
Ո՛չ լիրվ, ո՛չ բազմակաղմանի և այդ պատճառներով նաև ոչ օբեկտիվ։
Հիշեցնեմ, որ նախաքննությունը մեկ անգամ արդեն իսկ ավարտվել էր։ Մենք միջնորդել էինք մի քանի գործողություններ ևս կատարել։
Գործի քննությունն այնքան թերի էր, որ քննչական մարմինը վերսկսեց գործի քննությունը։
Երկրոդ նախաքննության ընթաքում այդ թերությունները
չեն վեր հանվել և այդ պայմաններում կրկին ավարտեցին նախաքննությունը։ Իմ գնահատմամբ՝ սա պատասխանատվությունից խուսափելու մարտավարություն է։ Հաշվի առնելով, որ կալանքի
տակ մնալու ժամկետը շուտով լրանում է՝ ամեն ինչ արեցին, որ նորից կալանքի տանելու կամ
չտանելու պատասխանատվությունը գցեն իրենց վրայից։
-
Գործի միայն անջատված
մասն է գնացել դատախազություն հաստատման և դատարան ուղարկելու։ Ովքե՞ր են գործով մյուս
մեղադրյալները և ինչո՞ւ իրենց մասով նախաքննությունը չի ավարտվում։
-
Պետք է սկզբնաղբյուրը ճիշտ գնահատել։ Քննչական կոմիտեին մայիսի
17-ի համար վերնագիր էր պետք, երբ Երևան քաղաքում իրադարձությունները թեժ էին։ Այդ
ժամանակ նշեցին, որ ոչ միայն Իգոր Խաչատուրվն է
եղել այլ նաև ուրիշ անձինքն։ Քննության արդյունքում որևէ տեղեկություն ձեռք
չբերեցին այդ անձանց վերաբերյալ։ Քննության չբացված մասը բացված չի դառնալու, որովհետև
այդ մարդիկ օբյեկտիվ իրականությունում գոյություն
չունեն։ Սա վերնագրի «տակ մնալու» արդյունք է։
-
Քննչական կոմիտեն
նշում է, որ նախաքննության ընթացքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքները։
Որո՞նք են դրանք։
-
Այդ գործով միակ պարզված հանգամանքն այն է, որ մեր ոստիկանության
ծառայողներն ուղղակիորեն անձին կարող են սուտ ցուցմունքով որոշակի գործողությունների
մեջ մեղադրել։
-
Արդյո՞ք ուսումնասիրության
նյութ են դարձել տվյալ օրվա տարբեր լրատվականների տեսաձայնագրությունները։
-
Վարույթ իրականացնող մարմինն այնքան ապաշնորհ է եղել, որ առաջին
նախաքննության ժամանակ ընդամենը մեկ տեսանյութ է հետազոտել։ Նախաքննության ավարտ հայտարարելուց
հետո ասացինք, որ իրենք ոչ լրիվ, ոչ բազմակողմանի քննություն են արել, օրենքի ոչ մի
պահանջ չեն կատարել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրեցինք այլ տեսանյութեր։
1 շաբաթ զննեցին և ոչ մի անօրինական գործողություն չհայտնաբերեցին, բայց ամեն դեպքում
որոշեցին, որ այս քրեական գործը պետք է ուղարկեն դատարան։
-
Նախնական հողորդագրությամբ
քննչական կոմիտեն նշել էր, թե կասկած կա, որ Իգոր Խաչատուրովը եղել է թմրանյութի ազդեցության
տակ և հրաժարվել էր տոքսիկաքիմիական փորձաքննությունից։ Նախաքննությամբ ի՞նչ պարզվեց։
-
Ամեն անգամ այդ հարցը բարձրացնելուց ասելու եմ, որ այդ հաղորդագրությունը
կազմող, տարածող և դրա հետ կապ ունեցող ցանկացած անձ դատահոգեբուժական փորձաքննության
կարիք ունի, որովհետև, գոնե բարոյականության առումով, դա ամենացածր շեմն է, որ կարող
էին իջնել։ Քրեական գործի մեջ թմրանյութի վերաբերյալ որևէ տեղեկատվություն
չկա։
-
Նախաքննության
նյութերին ծանոթանալու համար որքա՞ն ժամանակ եք ունեցել և արդյո՞ք այն բավարար էր։
-
5 աշխատանքային ժամ եմ ունեցել նյութերին ծանոթանալու համար։ Քննիչը, չտիրապետելով քրեական դատավարության օրենսգրքին,
սահմանփակել էր նաև միջնորդություն ներկայացնելու ժամկետը, որի առնչությամբ բողոք էր
ներկայացվել դատախազություն, որը բավարարվել է։
Չնայած տրամադրված 5 ժամին, մենք՝ օգտվելով մեր իրավունքից, մեր միջնորդությունները
ներկայացրել ենք։









