ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները։
Ապահովագրավճար վճարողներ են համարվում հարկային գործակալից (գործատուից) և հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող այն վարձու աշխատողները, որոնք՝
2025 թ․ նոյեմբերին գործատուից ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։
2026 թ․ հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում որևէ ամսում ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։
ՀՀ-ում հաշվառված այն անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, որոնք 2025 թվականին ունեցել են 2 400 001 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։
Նշենք, որ վարձու աշխատողների համար 2025 թ․ դեկտեմբերից սկսած ապահովագրավճարները կհաշվարկվեն ըստ աշխատավարձի չափի, մասնավորապես՝ մինչև 500 000 դրամ աշխատավարձի դեպքում ապահովագրավճարը կկազմի 4 800 դրամ, իսկ 500 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ 10,800 դրամ։









