Foto

ՊԵԿ-ը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակում վարչարարություն իրականացնելու մասին

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ
վերահսկողություն:

Այդ կապակցությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը կոմիտեի վարչարարությունն
ուղղվելու է այն ոլորտները (հարկ վճարողներին), որոնք մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օբյեկտիվորեն ունեցել են
հնարավորություն ապահովելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, սակայն
փաստացի չեն կատարել:

Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ «Անկանխիկ գործառնությունների
մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում: