Foto

Արծրուն Միրզոյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Ազգային ժողովը 68 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր է ընտրել Արծրուն Միրզոյանին: Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունը: